Ծննդյան օր
25.11.1956
Ծննդավայր
Հայաստան
Կոտայքի մարզ
Առինջ
Ընտանիք
Ամուսնացած է, ունի վեց զավակ:
Կրթություն
1989
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետը: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ուսուցիչ, ըմբշամարտի մարզիչ:
Զինծառայություն
1975-1977
ԽՍՀՄ Զինված ուժեր
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 3-րդ գումարում
2003-2007
Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 42 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում և պատգամավորական խմբում չի ընդգրկվել:
ԱԺ 4-րդ գումարում
2007-2012
Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 28 ընտրատարածք): Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար:
ԱԺ 5-րդ գումարում
2012-2017
ԱԺ պատգամավոր (թիվ 28 ընտրատարածք): 31.05.2012-19.03.2015թթ.՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, ապա՝ խմբակցության անդամ: :
ԱԺ 6-րդ գումարում
2017-2018
ԱԺ պատգամավոր («Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար:
ԱԺ 7-րդ գումարում
2018
ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն է:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Գլխավոր ճարտարագետ
1989-1990
Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ջերմոցային տնտեսություն:
Գործադիր տնօրեն
1990-1992
«Արմենիա» ընկերություն:
1992-ից
Ծավալել է ագարակատիրական և ձեռնարկատիրական գործունեություն. ստեղծել է անասնապահական համալիր և կաթնամթերքի արտադրության ձեռնարկություն (Աբովյանի շրջան, գ. Առինջ):
Կոնցեռնի հիմնադիր
1995-ից
Մի շարք ձեռնարկություններից (1996թ.՝ Աբովյանի «Կոտայք» գարեջրի, 1997թ.՝ Աբովյանի չափիչ սարքերի գործարաններ, Երևանի քիմիադեղագործական ֆիրմա, 1997-1998թթ.՝ կահույքի խանութների «MEK» ցանց, 1998թ.՝ «Ավիասերվիս» բաժնետիրական ընկերություն, «Զվարթնոց» օդանավակայանի «Ավիասնունդ» ձեռնարկություն, 1999-2002թթ.՝ «Մուլտի Լեոն» բենզագազալցակայանների ցանց, 2002թ.՝ «Մուլտի Սթոուն» քարի արդյունաբերական մշակման ընկերություն, «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ, 2003թ.՝ Արարատի ցեմենտի գործարան) կազմված «Մուլտի Գրուպ» բազմաճյուղ կոնցեռնի հիմնադիրն է:
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
2004-ից
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ:
2004-ից
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ:
2004-ից
Հիմնադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Պարգևներ
Պարգևատրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանով (2002թ., Մայր աթոռ Ս. Էջմիածին), «Մովսես Խորենացի» մեդալով (2003թ.), «Ադամանդե աստղ» ասպետի նշանով (2005թ.), «Պյոտր Առաջին» (2006թ., ՌԴ) և «Ալեքսանդր Նևսկի» (2007թ., ՌԴ) 1-ին աստիճանի շքանշաններով, «Արժանիքի մրցանակ» ՄՕԿ բարձրագույն պարգևով (2006թ.), «Դմիտրի Դոնսկոյ» շքանշանով (2007թ., ՌԴ), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (2008թ.), «Տարվա լավագույն եվրոպացի» մրցանակով (2009թ., Հայաստանի եվրոպական շարժում), Ասպետական (2014թ., Իտալիայի Հանրապետություն), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի (2015թ.), Պատվո (2016թ., ՀՀ),«Մեսրոպ Մաշտոց» (2016թ., ԼՂՀ) շքանշաններով, Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի բարձրագույն պարգևով (2016թ.):
Կոչումներ
1996թ.՝ բազկամարտի աշխարհի, 1998թ.՝ Եվրոպայի չեմպիոն: