Երջանիկ Մանվելի Հակոբյան

  • 678

Ծննդյան օր

19.12.1988

Ծննդավայր

Հայաստան

Երևան

Ընտանիք

Ամուսնացած չէ:

Կրթություն

2009

Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2014

Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2018

Ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը:

Զինծառայություն

2009-2011

ՀՀ Զինված ուժեր

Խորհրդարանական գործունեություն

ԱԺ 7-րդ գումարում

2018

ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում

Ավագ հետաքննիչ

2007-2009

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնի ավագ հետաքննիչ:

Զբաղվածություն մասնավոր հատվածում

2012-2014

ՈՒսմանը զուգահեռ աշխատել է մասնավոր ընկերության մարկետինգի և շուկայի զարգացման պատասխանատու:

Իրավաբան

2017-2018

«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի իրավաբան և միջազգային-վարկային պայմանագրերի կառավարման մասնագետ:

Վարչության պետ

2018թ. հունիս-նոյեմբեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ, այնուհետև վարչության պետ:

Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում

Դասախոս

2015-2016

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի դասախոս:

Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն

2015-2017

ԱՊՀ մասնակից երկրների մաքսային ծառայության ղեկավարների խորհրդի հետաքննության և նախաքննության հարցերով աշխատանքային խմբի անդամ:

2016-2017

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային առընթեր մաքսային օրենսդրության խախտումների հարցերով, ինչպես նաև մաքսային գործերով փորձաքննության հարցերով աշխատանքային խմբերի անդամ:

Պարգևներ

Տվյալներ չկա

Կոչումներ

Մաքսային ծառայության մայոր