Էնֆիաջյան Վահե Սարգսի

  • 487

Ծննդյան օր

24.12.1978

Ծննդավայր

Հայաստան

Երևան

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Կրթություն

1992

Ավարտել է Երեւանի բիզնես դպրոցը:

2003

Ավարտել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:

2005

Ավարտել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի մագիստրատուրան:

2010

Ավարտել է ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: Տնտեսագետ: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ:

2011

Ավարտել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո գործող Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը (ՔԴԵԴ):

Մասնակցել է երեք տասնյակ միջազգային և համահայկական սեմինարների, դասընթացների, հավաքների Մոսկվայում, Բրյուսելում, Ստրասբուրգում, Լոնդոնում:

Զինծառայություն

1996-1998

ՀՀ Զինված ուժեր

Խորհրդարանական գործունեություն

ԱԺ 4-րդ գումարում

2007-2012

2009թ. պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով:
2009-2012թթ.՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2012թ.` ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:

ԱԺ 5-րդ գումարում

2012-2017

Պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով:
2012թ. ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2012-2015թթ.՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
2015-2017թթ.՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ապա՝ քարտուղար:

ԱԺ 6-րդ գումարում

2017-2018

Պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ցուցակով:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Ծառուկյան» խմբակցության քարտուղար:

ԱԺ 7-րդ գումարում

2019

Պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Ընտրվել է ԱԺ փոխնախագահ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:

Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում

2003-2006

ՀՀ ԱԺ նախագահին առընթեր երիտասարդական հարցերի խորհրդի գլխավոր քարտուղար:

2007-2009

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական:

2019-մինչ օրս

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ

Զբաղվածություն մասնավոր հատվածում

Պրոռեկտոր

2004-2009

Երեւանի «Հայբուսակ» համալսարանի (ԿՄԱ ԵՀՀ) ԿՄԱ ԵՀՀ պրոռեկտոր:

Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում

1999

Կրթության միջազգային ակադեմիայի Երեւանի «Հայբուսակ» համալսարանի (ԿՄԱ ԵՀՀ) գիտական խորհրդի անդամ է:

Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում

2009

ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ է, «Հատիս-Երեւան» ակումբի հիմնադիր-նախագահության անդամ, ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահության անդամ:

Հասարակական-քաղաքական գործունեություն

1999-2005

Երեւանի «Հայբուսակ» համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ:

2004-2011

«Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ՀԿ նախագահ, 2011 թվականից պատվավոր նախագահ է:

2006-ից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է, ԲՀԿ երիտասարդների միության նախագահ: 2014թ.՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի խորհրդական:

2007

«Կրթության միջազգային ակադեմիայի շրջանավարտների միավորում» ԵՀԿ նախագահ:

2012

«Երիտասարդ դիվանագետների ակումբ» ՀԿ պատվավոր նախագահ:

Պարգևներ

«Զինվոր Հայրենյաց» մեդալ (2009թ., «Զինվոր» համակարգող խորհուրդ), «Հաղթանակ» մեդալ (2010թ., «Ազատագրում» ՀԿ),
«Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալ (2011թ., ԼՂՀ),
«ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալ (2012թ., ՊՆ),
«Հայրենիք եւ հավատ» մեդալ (2013թ., ԼՂՀ),
«Հայրենիքի պաշտպանության համար» մեդալ (2013թ., ՀՀ ՂՊՎՄ),
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության բարձրագույն պարգեւ հատուկ հուշամեդալ (2013թ.),
Ազգային ժողովի պատվո մեդալ (2016թ.):
Ճանաչվել է նոր սերնդի ամենաազդեցիկ քաղաքական գործիչ (2013թ.):
Արժանացել է մի շարք պատվոգրերի եւ շնորհակալագրերի:

Կոչումներ

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ