Ծննդյան օր
08.11.1975
Ծննդավայր
Հայաստան
Լոռու մարզ
Ալավերդի
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Կրթություն
1997
Ավարտել է Խ.Աբովյանի անվան ՀՊՄԻ պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը:
2000
Ավարտել է ՀՊՄԻ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտուրան:
2006
Ավարտել է Եվրոպայի խորհրդին կից Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը:
Զինծառայություն
Տվյալներ չկա
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 4-րդ գումարում
2007-2012
Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-11.07.2008թթ.` Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 11.07.2008-06.12.2011թթ.` Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 06.12.2011-31.05.2012թթ.` ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն»խմբակցության անդամ: ՀՀԿ մամուլի խոսնակ: :
ԱԺ 5-րդ գումարում
2012-2017
ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: «Հանրապետական»(ՀՀԿ) խմբակցության անդամ: ՀՀԿ մամուլի խոսնակ:
:
ԱԺ 6-րդ գումարում
2017-2018
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով: 2017թ. մայիսի 19-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
ՀՀ վարչապետի օգնական
2005-2007
ՀՀ վարչապետի աշխատակազմ
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
ՈՒսուցիչ
1999-2002
Աշխատել է թիվ 159 կրթահամալիրի ուսուցիչ:
Դասախոս
2002-2005
ՀՊՄՀ հայոց պատմության ամբիոնի դասախոս:
Ամբիոնի դոցենտ
2013-ից
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ է:
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
1995
Հիմնադրել է Ալավերդու «Զարթոնք»ուսանողական միությունը:
1997-1999
ՀՊՄԻ ուսանողական գիտական ընկերության ղեկավար:
2002-2005
ՀՊՄԻ ուսանողական խորհրդի նախագահ, ռեկտորի օգնական, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ:
2005
Առաջադրվել է Ալավերդու քաղաքապետի թեկնածու:
Գիտական, հրապարակախոսական հոդվածների, «Գարեգին Նժդեհը և ռազմական մանկավարժության հիմնահարցերը» մենագրության հեղինակ է։
Պարգևներ
Պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով և մրցանակով (2003թ.), «Հայկյան» մրցանակով («Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն ղեկավար»անվանակարգ, 2005թ.), «Գարեգին Նժդեհ» (2006թ., ՊՆ), «Անդրանիկ Օզանյան» (2008թ., ՊՆ) մեդալներով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով (2009թ.), ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրով և հուշամեդալով (2011թ.), Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով (2013թ.), ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատվոգրով (2013թ.), «Մխիթար Գոշ» մեդալով (2015թ.), ԱՊՀ ՄԽՎ «Համագործակցություն» շքանշանով (2015թ.):
Կոչումներ
Մանկավարժական գիտությունների թեկնածու