Ծննդյան օր
13.01.1981
Ծննդավայր
Հայաստան
Լոռու մարզ
Վանաձոր
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Կրթություն
2002
Ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը:
2006
Ավարտել է Վարշավայի մարդու իրավունքների բարձրագույն դասընթացը:
2007
Ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան:
2010
Ավարտել է Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը: Մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մագիստրոս:
Մասնակցել է մասնագիտական մի շարք դասընթացների (Հայաստան, Լեհաստան, Հունգարիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Դանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա):
Զինծառայություն
1999-2001
ՀՀ Զինված ուժեր
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 5-րդ գումարում
2012-2017
ԱԺ պատգամավոր (թիվ 30 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի, 06.12.2012-14.02.2014թթ.՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, 06.12.2012-18.05.2017թթ.՝ ԱԺ արտաքին հարաբերությունների, 14.02.2014-18.05.2017թթ.՝ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովների անդամ: Խմբակցություններում չի ընդգրկվել:
ԱԺ 6-րդ գումարում
2017-2018
ԱԺ պատգամավոր («Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ելք» խմբակցության անդամ:
ԱԺ 7-րդ գումարում
2019
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն է: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Իրավաբանական բաժնի ղեկավար
2002-2004
«Մեդիա Գրուպ» լրատվական հասարակական կազմակերպության իրավաբանական բաժնի ղեկավար:
Փաստաբան
2007-2012
«Պոպուլեքս» ՍՊԸ փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան:
Իրավաբան
2009
Լոռու մարզի «Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն»-ի (ՇՊԱԿ) ավագ իրավաբան:
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Դասախոս
2007-2008
Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս:
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
2002 թվականից «Մարդու իրավունքների երիտասարդական շարժման միջազգային ցանցի» անդամ է, 2003թ.՝ համակարգող խորհրդի անդամ: 2005թ. անդամակցել է ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբին, 2006թ. ընտրվել է խմբի նախագահ: 2005 – 2012թթ. անդամակցել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբին: 2006 թվականից «Մարդու իրավունքների կրթության երիտասարդական ցանց» միջազգային կազմակերպության հիմնադիր անդամ է: 2010թ. «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիրներից է: 2010-2012թթ.՝ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության ազգային փորձագետ:
2008
ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան:
2015
Հիմնադրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:
Գիտական մի շարք հոդվածների, վերլուծական ձեռնարկների և մարդու իրավունքների մասին զեկույցների հեղինակ և համահեղինակ է:
Պարգևներ
Տվյալներ չկա
Կոչումներ
Տվյալներ չկա