Դավիթ Էդոնիսի Հարությունյան

  • 113

Ծննդյան օր

05.03.1963

Ծննդավայր

Հայաստան

Երևան

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Կրթություն

1975-1980

Սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետում:

1980-1983

Եղել է ասպիրանտ ՀՍՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնում:

1982-1988

ՈՒսանել է Ռոստովի Մ.Սուսլովի անվան պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում:

1988-1992

ՈՒսանել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հոգեբանության ֆակուլտետում:

Զինծառայություն

Տվյալներ չկա

Խորհրդարանական գործունեություն

ԱԺ 1-ին գումարում

1995-1999

1995-1998թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

ԱԺ 4-րդ գումարում

2007-2012

Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 07.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

ԱԺ 5-րդ գումարում

2012-2017

Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 31.05.2012 – 19.04.2014
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 03.03.2014 – 19.04.2014 Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ: 02.07.2012 – 14.09.2012 Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ: 14.09.2012 – 21.01.2012 Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահի տեղակալ: 07.02.2013 – 17.09.2013 Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ: 17.09.2013 – 07.03.2014 Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Լիազորությունների դադարման հիմքը:

19.04.2014 – պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում կամ առեւտրային կազմակերպությունում նշանակվել (ընտրվել) է պաշտոնում («Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի «գ.1» կետ):

Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում

Ինժեներ

1981

Երևանի էլեկտրաապարատների գործարան:

1997

Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական:

1997-1998

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ:

1998-2007

ՀՀ արդարադատության նախարար:

Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում

Կրտսեր գիտաշխատող

ՀՍՍՀ ԳԱ հաշվողական կենտրոն:

Փոխտնօրեն

Երևանի թիվ 183 դպրոց:

Տնօրեն

Երևանի թիվ 198 հեղինակային դպրոց:

Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն

Երկու մենագրությունների և քսանից ավելի գիտական հոդվածների հեղինակ:

Պարգևներ

Պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար», «Իրավակարգի ամրապնդման համար», «Մխիթար Գոշ» մեդալներով:

Կոչումներ

Տեխնիկական գիտությունների թեկնածու: