Ծննդյան օր
14.06.1978
Ծննդավայր
Հայաստան
Արագածոտնի մարզ
Փարպի
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Կրթություն
1994
Ավարտել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը:
1998
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզամանկավարժական ֆակուլտետը:
2013
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի մագիստրատուրան: Մարզիչ-մանկավարժ: Տնտեսագետ:
Զինծառայություն
1998-1999
ՀՀ Զինված ուժեր
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 5-րդ գումարում
2012-2017
ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Անկուսակցական է: 31.05.2012 «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ: 11.06.2012 – 02.11.2012 Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 02.11.2012 Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Մարզիչ, փոխտնօրեն:
1999-2003
Ըմբշամարտի հանրապետական մարզադպրոց:
2003-2007
ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի Արագածոտնի մարզի նախագահ:
Նախարարի խորհրդական
2007-2010
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
1992-1998
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, հանրապետության բազմակի չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի բազմաթիվ առաջնությունների մասնակից, մրցանակակիր: Սպորտի վարպետ:
2010
Ընտրվել է «Սևան» մարզական ՀԿ հանրապետական խորհրդի նախագահ, համատեղության կարգով` ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար:
2009-ից
ՀԱՕԿ-ի գործադիր կոմիտեի անդամ է:
Պարգևներ
Պարգևատրվել է «Տրդատ 3-րդ Արշակունի» (2011թ., ՀԱՕԿ) և ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության ոսկե մեդալներով (2012թ.):
Կոչումներ
Սպորտի վարպետ