Ծննդյան օր
20.09.1969
Ծննդավայր
Հայաստան
Կոտայքի մարզ
Բջնի
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Կրթություն
1990-1995
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ: Իրավաբան, արդարադատության փոխգնդապետ:
Զինծառայություն
1987-1989
ԽՍՀՄ Զինված ուժեր
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 7-րդ գումարում
2018
ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Դատական տեսուչ
1992-1999
Հրազդանի շրջանային ժողովրդական դատարանի դատական տեսուչ, ապա գրասենյակի պետ:
ԴԱՀԿ ստորաբաժանման պետ
1999-2005
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կոտայքի մարզային ստորաբաժանման պետ:
Վարչության պետի տեղակալ
2007-2008
ՀՀ վերահսկիչ պալատի իրավական վարչության բաժնի պետ, ապա 3-րդ վարչության պետի տեղակալ:
Վարչության պետ
2008-2010
8-րդ վարչության պետ:
Նախարար
2010-2012
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
Նախարար
2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Ձեռնարկատեր
2012-2017
Զբաղվել է ձեռնարկատիրությամբ:
Ներքին վերահսկողության ծառայության պետ
2017-2018
«Մուլտի գրուպ» կոնցեռնի ներքին վերահսկողության ծառայության պետ:
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
Պարգևներ
Պարգևատրվել է ՀՀ նախագահի շնորհակալագրով (2009թ.):
Կոչումներ
Արդարադատության փոխգնդապետ