Ծննդյան օր
01.04.1975
Ծննդավայր
Հայաստան
Երևան
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Կրթություն
2000
Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Բռնցքամարտի մարզիչ-մանկավարժ:
2015
Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան:
Զինծառայություն
1994-1996
ՀՀ Զինված ուժեր
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 5-րդ գումարում
2012-2017
ԱԺ պատգամավոր (թիվ 5 ընտրատարածք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ:
ԱԺ 6-րդ գումարում
2017-2018
ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ է: 18.05.2017 – 04.06.2018 «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ է: 04.06.2018 Խմբակցություններում ընդգրկված չէ: 24.05.2017 – 15.06.2018 Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ամդամ է:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Համայնքի ղեկավարի տեղակալ:
2005-2008
Երևանի Դավթաշեն համայնքապետարան:
Համայնքի ղեկավար
2008
Երևանի Դավթաշեն համայնքապետարան:
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար
2009-2012
Երևանի Դավթաշեն վարչական շրջան:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Բռնցքամարտիկ
1987-ից
Զբաղվել է բռնցքամարտով:
Մարզիչ
1997-2001
Երևանի «Աշխատանքային ռեզերվներ» մարզական ակումբ:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ
2001-2003
ԱՄՆ-ում զբաղվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտով:
Հասարակական-քաղաքական գործունեություն
ՀՀԿ խորհրդի անդամ է, ՀՀԿ Դավթաշեն տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ:
1989թ. դարձել է ԽՍՀՄ բռնցքամարտի պատանեկան առաջնության հաղթող, սպորտի վարպետ: 1996թ. Ատլանտայի 26-րդ օլիմպիական խաղերում գրավել է 5-րդ տեղը: Միջազգային կարգի սպորտի վարպետ: 1998թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիր է: 2000թ. մասնակցել է Սիդնեյի օլիմպիական խաղերին:
Պարգևներ
Պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով (2011թ.):
Կոչումներ
Միջազգային կարգի սպորտի վարպետ