Ծննդյան օր
02.12.1949
Ծննդավայր
Հայաստան
Երևան
Ընտանիք
Ամուսնացած է: Ունի երկու զավակ:
Կրթություն
1971
Ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը: Ճարտարագետ-էլեկտրիկ:
1988-1990
Եղել է ԽՄԿԿ կենտկոմին առընթեր Հասարակական գիտությունների ակադեմիայի ունկնդիր (Մոսկվա):
Զինծառայություն
ԽՍՀՄ Զինված ուժերի պահեստազորային է:
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 1-ին գումարում
1995-1999
ԱԺ պատգամավոր (թիվ 7 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում և պատգամավորական խմբում չի ընդգրկվել: «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ:
ԱԺ 2-րդ գումարում
1999-2003
ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Իրավունք և միաբանություն» դաշինք): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իրավունք և միաբանություն» խմբակցության ղեկավար:
ԱԺ 3-րդ գումարում
2003-2007
ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԱՄ կուսակցություն): Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության, «Պառլամենտականները գլոբալ գործողության համար» միջազգային խորհրդարանական կազմակերպության անդամ: «Ազգային Միաբանություն» խմբակցության ղեկավար:
ԱԺ 4-րդ գումարում
2007-2012
Պատգամավոր է ընտրվել մեծամասնական ընտրակարգով՝ թիվ 256 ընտրատարածքից:
ԱԺ 5-րդ գումարում
2012-2017
ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ:
ԱԺ 6-րդ գումարում
2017-2018
ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով: «Ազգային միաբանություն» կուսակցության հիմնադիր: 18.05.2017 «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ է: 24.05.2017 արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ է:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
1971-1978
Եղել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետի կոմերիտական կազմակերպության ազատված քարտուղար, Կարելիայի Ինքնավար Հանրապետությունում Հայաստանի հանրապետական ուսանողական շինջոկատի հրամանատար, ՀԼԿԵՄ կենտկոմի հրահանգիչ, ԵրՊԻ կոմերիտական կազմակերպության առաջին քարտուղար, ՀԼԿԵՄ կենտկոմի ուսանող երիտասարդության բաժնի վարիչ:
1979-1987
Հայաստանի կոմկուսի կենտկոմի հրահանգիչ, սեկտորի վարիչ, տեսուչ, կենտկոմի առաջին քարտուղարի օգնական, կուսակցական-կազմակերպական աշխատանքների բաժնի վարիչի առաջին տեղակալ:
1987-1989
ՀԿԿ Երևանի Մաշտոցի կուսշրջկոմի առաջին քարտուղար:
Քաղաքապետ
1989-1990
Եղել է Երևանի քաղաքապետ:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
1991-1995
«Անդրնավթգազշին» ԲԸ դիտորդական խմբի անդամ: Հիմնադրել է «Պրոմեթևս» հայկական ունիվերսալ սակարանը, «21-րդ դար» ՍՊԸ-ն, եղել է այդ հիմնարկների գլխավոր տնօրեն:
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
1997
Հիմնադրել և գլխավորում է «Ազգային Միաբանություն» կուսակցությունը:
1998, 2003 և 2008թթ. եղել է ՀՀ նախագահի թեկնածու:
16 գրքի և գիտավերլուծական բազմաթիվ հոդվածների հեղինակ է:
Պարգևներ
Տվյալներ չկա
Կոչումներ
Պահեստազորի կապիտան