Ծննդյան օր
09.09.1969
Ծննդավայր
Հայաստան
Երևան
Ընտանիք
Ամուսնացած է, ունի չորս զավակ:
Կրթություն
1996
Ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը:
1999
Ավարտել է առողջապահության ազգային ինստիտուտի օրդինատուրան: Վիրաբույժ: Առողջապահության կազմակերպիչ:
2002
ՀՀ կառավարման ակադեմիան: Պետական ծառայող, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետ:
2006
«Գլաձոր» կառավարման համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան:
Զինծառայություն
1987-1989
ԽՍՀՄ Զինված ուժեր
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 6-րդ գումարում
2017-2018
ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: «Հանրապետություն» կուսակցության անդամ է: 18.05.2017 – 12.05.2018 «Ելք» խմբակցության անդամ: 24.05.2017 – 12.05.2018 Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:
12.05.2018 – ՀՀ նախագահի 2018 թվականի մայիսի 12-ի ՆՀ-306-Ա հրամանագրի եւ ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջի համաձայն լիազորությունները դադարել են:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Սանիտար, բուժեղբայր, բժիշկ
1986-1998
Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ:
Նախարարի տեղակալ
1998-2001
ՀՀ առողջապահության նախարարություն:
Ղեկավար
2000-2001
ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ «MAKRO internacional inc.» կազմակերպության համատեղ «Ժողովրդագրական առողջապահական հետազոտություն» ծրագիրը:
Ղեկավար
2000
ՀՀ կառավարությանն առընթեր մարդասիրական օգնության հանձնաժողովի առողջապահության, հումանիտար ճանապարհով ստացվող բժշկական նշանակության ապրանքների վերագնահատող հանրապետական հանձնաժողովները:
Հանձնաժողովի նախագահ
2010
ՀՀ փաստաբանների պալատի գիտավերլուծական կենտրոնի սահմանադրական արդարադատության հարցերի հանձնաժողովի նախագահ:
Դասավանդող
2010
ՀՀ փաստաբանական դպրոցում և փաստաբանների պալատ:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
2001
«Տանիք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդի» անդամ է:
2003
«Իրավաբաններն ընդդեմ խոշտանգման» իրավապաշտպան հասարակական կազմակերպության անդամ:
2011
«Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հկ հիմնադիր նախագահ:
2011-2012
«Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության «Խոսքի ազատությու՞ն, թե դեֆամացիա. որտե՞ղ է հավասարակշռությունը» դրամաշնորհային և «Մարդու իրավունքների պաշտպանության` մենտորություն» ծրագրերի փորձագետ, ստրատեգիական դատավարությունների իրականացման իրավաբան-փորձագետ:
20152017
«Ճանապարհատրանսպորտային փոխհարաբերություններում իրավական պաշտպանության արդյունավետ մեխանիզմի գործարկում և իրավական դաշտի բարելավում» ծրագրի փորձագետ:
2015-2017
«Արդարություն» խմբի անդամ:
2016
«Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական միջամտության հետևանքով Արցախի և Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանություն» ծրագրի համակարգող:
«Զրպարտություն և վիրավորանք» լրագրողների և փաստաբանների համար ձեռնարկի համահեղինակ է:
«Նիկոլ-Դուման» երկրապահ կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Արցախյան ազատամարտին: 1993թ. «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ է: 2001թ. «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ է, քաղաքական խորհրդի անդամ, կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավար:
Պարգևներ
Պարգևատրվել է «Արիության համար» մեդալով (1996թ., ԼՂՀ): Արժանացել է ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամի կոչման (2009թ.), «Համընդհանուր իրավունքների մրցանակ»-ին (2014թ., ԵԱՀԿ), «Տարվա իրավապաշտպան» տիտղոսին (2016թ., ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն):
Կոչումներ
Տվյալներ չկա