Արտակ Բորիսի Զաքարյան

  • 373

Ծննդյան օր

01.11.1974

Ծննդավայր

Հայաստան

Երևան

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Կրթություն

1996

Ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկական կիբեռնետիկայի և հետազոտումների ավտոմատացման ֆակուլտետը:

1996

Ավարտել է ՀՀ պետական կառավարման դպրոցը:

Մասնակցել է մի շարք դասընթացների` Կուսակցությունների քաղաքական PR (2005թ., Վարշավա, Լեհաստան), Ժողովրդավարության ամառային առաջին դպրոց (2006թ., ԵԽ, Ստրասբուրգ, Ֆրանսիա), Քաղաքական կառավարում և կուսակցությունների քաղաքական PR (2006թ., Շառլոթ, Վաշինգտոն, ԱՄՆ), Ժողովրդավարության ամառային երկրորդ դպրոց, (2007թ., ԵԽ, Ստրասբուրգ, Ֆրանսիա), Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց, (2006-2007թթ., Երևան, ՀՀ): :

Մաթեմատիկոս, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետ, պետական ծառայող: Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ:

Զինծառայություն

1996-1998

ՀՀ Զինված ուժեր: Եղել է գումարտակի հրամանատարի տեղակալ, ՈՒԳ հրամանատար:

Խորհրդարանական գործունեություն

ԱԺ 4-րդ գումարում

2007-2012

2009-2012թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 28.10.2009-31.05.2012թթ.` Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ: 2011 թվականից՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի համանախագահ: 2012 թվականից՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար:

ԱԺ 5-րդ գումարում

2012-2017

2012թ. մայիսի 6-ին համամասնական ընտրակարգով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 01.11.1974 Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ է: 31.05.2012 «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ է: 31.05.2012 Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ:

Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում

1999-2001

ՀՀ կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչության կրթամշակութային բաժնի պետ:

Առաջատար  մասնագետ

1999-2001

ՀՀ պետական գնումների գործակալություն ՊՈԱԿ-ի առաջատար  մասնագետ:

Ղեկավար

2003-2006

ՀՀԿ հասարակական-քաղաքական ուսումնասիրությունների կենտրոն:

Ղեկավար

2006

ՀՀԿ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն:

ՀՀԿ արտաքին կապերի պատասխանատու

2007-2008

ՀՀԿ արտաքին կապերի բաժին:

Աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար

2008

ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտե:

Աշխատակազմի ղեկավար

2008-2009

ՀՀ սփյուռքի նախարարություն:

Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում

2004-2009

Հայաստանի մի շարք պետական բուհերում դասավանդել է քաղաքագիտություն:

2009-ից

Երևանի պետական համալսարանում և ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:

2012-ից

ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) քաղաքական գիտությունների և միջազգային հարաբերությունների գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի անդամ է:

Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն

2002-2008

«Առողջ հասարակություն» ՀԿ նախագահ:

2008-ից

«Արցախ» հայրենակցական բարեգործական միության վարչության անդամ է:

2015-ից

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ է:

Գիտական մի շարք հոդվածների և ուսումնական ձեռնարկների հեղինակ է:

Պարգևներ

Պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով (2006թ.), «Դրաստամատ Կանայան» (2008թ., ՊՆ), «Արցախի մայրական երախտագիտություն» (2009թ., ԼՂՀ) մեդալներով, ԵՊՀ արծաթե հուշամեդալով (2009թ.), «Գարեգին Նժդեհ» (2011թ., ՊՆ), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012թ.), Մխիթար Գոշ (2015թ., ՀՀ) մեդալներով, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրով ( 2015թ.):

Կոչումներ

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ: