Ծննդյան օր
15.02.1978
Ծննդավայր
Հայաստան
Երևան
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Կրթություն
1999
Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետը: Տնտեսագետ:
2002
Ավարտել է ՀՀ կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ:
2005
Ավարտել է Շվեյցարիայի միջազգային հետազոտությունների ինստիտուտի դիվանագիտական դասընթացը:
2007
Ավարտել է Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցները:
2003, 2005 և 2010թթ. հետազոտական աշխատանքներ է իրականացրել Քլիվլենդի ֆեդերալ ռեզերվային բանկում (ԱՄՆ), Պոտսդամի համալսարանում (Գերմանիա) և Դելավերի համալսարանում (ԱՄՆ):
Զինծառայություն
Տվյալներ չկա
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 7-րդ գումարում
2018
ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
2003-2004
ԱԺ պատգամավորի օգնական:
Փորձագետ
2004-2018
ՄԱԿ, ՀԲ, ԱԶԲ, Միջազգային համագործակցության ընկերության (GIZ), «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղերի, «Կոնրադ Ադենաուեր» և «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամների փորձագետ:
ՀՀ վարչապետի խորհրդական
12.06. 2018-14.01.2019
ՀՀ վարչապետի աշխատակազմ։
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Ավագ տնտեսագետ, գործադիր տնօրենի խորհրդական
2003-2004
«Երևանի Գարեջուր» ՓԲԸ ավագ տնտեսագետ, գործադիր տնօրենի խորհրդական:
Պլանավորման և վերլուծության բաժնի պետ
2006-2007
«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ պլանավորման և վերլուծության բաժնի պետ:
Փորձագետ, խորհրդատու
2003-2018
Միջազգային մի շարք ծրագրերի փորձագետ, խորհրդատու (Գերմանիա, Վրաստան, Շվեյցարիա)։
Պետական գնումների քաղաքականության փորձագետ
2008-2016
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի պետական գնումների քաղաքականության փորձագետ:
Փորձագետ
2014-2015
Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի հակակոռուպցիոն փորձագետ։
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Հետազոտական խմբերի ղեկավար
1998-2007
Եղել է ՀՀ կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի հետազոտական խմբերի ղեկավար:
Դասախոս
2005-2008
Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա
Դասախոս
2007-2013
ՀՊՏՀ
Դասախոս
2011- 2012
Հայաստանի ամերիկյան համալսարան
Դասախոս
2016-2017
Հայաստանի ազգային ագրարարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն:
Փորձագետ է, հրավիրյալ դասախոս
2015-ից
Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի փորձագետ է, հրավիրյալ դասախոս:
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
Երկու մենագրության և ավելի քան 40 գիտական հրապարակումների հեղինակ է։ Շախմատի ազգային վարպետ, ProChessLeague շախմատի աշխարհի թիմային մրցաշարի հաղթող (2018թ.):
2017
2017թ. մայիսից-2017թ. նոյեմբեր՝ ՓՄՁ համագործակցության ասոցիացիա հկ նախագահ, Հակակոռուպցիոն դաշինքի անդամ, ԵՄ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի փորձագետ: 2017թ. «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հկ նախագահն է:
Պարգևներ
Տվյալներ չկա
Կոչումներ
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: