Ծննդյան օր
29.01.1963
Ծննդավայր
Հայաստան
Կոտայքի մարզ
Արզնի
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Կրթություն
1986
Ավարտել է ՌԴ Արդատով քաղաքի գյուղատնտեսական տեխնիկումը:
2008
Ավարտել է Լվովի Ս.Ձ.Գժիցկու անվան պետական համալսարանի բժշկագիտություն և անասնաբուծություն ֆակուլտետը: Ճարտարագետ-անասնաբույծ:
Զինծառայություն
1981-1983
ԽՍՀՄ Զինված ուժեր
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 6-րդ գումարում
2017-2018
ԱԺ պատգամավոր (ՀՀԿ): ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ:
ԱԺ 7-րդ գումարում
2018
ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Կոմերիտական կազմակերպության ազատված քարտուղար
1983-1989
Աշխատել է Արզնի սովխոզի կոմերիտական կազմակերպություն:
Համայնքապետի տեղակալ
1997-2017
Արզնու համայնքապետարան:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
1991-1994թթ. եղել է ԽՍՀՄ ասորական կոնգրեսի փոխնախագահ: 1994-2001թթ.՝ Հայաստանի «Աթուռ» ասորական ասոցիացիայի փոխնախագահ, 2001 թվականից` Հայաստանի «Աթուռ» ասոցիացիայի նախագահ: 2001 թվականից համաշխարհային ասորական միության (AИА) վարչության անդամ է, Արևելյան Եվրոպայի ասորական կազմակերպությունների պատասխանատու քարտուղար: 2001 թվականից Իրանի Իսլամական Հանրապետությունում անցկացվող համաասորական «Թամուզ» օլիմպիական սպորտային ամենամյա խաղերի համահեղինակ է: 2007 թվականից` ՀՀ նախագահի աշխատակազմին կից ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ:
Պարգևներ
Տվյալներ չկա
Կոչումներ
Տվյալներ չկա