Ծննդյան օր
08.05.1987
Ծննդավայր
Հայաստան
Շիրակի մարզ
Գյումրի
Ընտանիք
Ամուսնացած է, ունի մեկ զավակ:
Կրթություն
2008
Ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
2010
Ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան:
Ներկայում սովորում է ասպիրանտուրայում:
Զինծառայություն
2010-2012
ՀՀ Զինված ուժեր
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 7-րդ գումարում
2018
ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
1998-ից
Զբաղվում է հունահռոմեկան ոճի ըմբշամարտով:
Հասարակական-քաղաքական գործունեություն
Եվրոպայի (2009թ.) և աշխարհի (2014թ.) չեմպիոն է, աշխարհի գավաթակիր (2010թ.), օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (2012թ.): Երեք օլիմպիական խաղերի (Պեկին՝ 2008թ., Լոնդոն՝ 2012թ., Ռիո՝ 2016թ.) մասնակից է, Հայաստանի լավագույն մարզիկ (2012թ.): Սպորտի վաստակավոր վարպետ է (2012թ.), Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի մարզիկների հանձնաժողովի անդամ: 2019թ. ընտրվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Գիտական վեց հոդվածի հեղինակ է:
Պարգևներ
Պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» (2010թ., ՊՆ), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ (2012թ.) և 1-ին աստիճանի (2014թ.), ԵՊՀ ոսկե (2014թ.) մեդալներով:
Կոչումներ
Սպորտի վաստակավոր վարպետ