Ծննդյան օր
04.12.1983
Ծննդավայր
Հայաստան
Երևան
Ընտանիք
Ամուսնացած չէ:
Կրթություն
2004
Ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավաբանական ֆակուլտետը:
2006
Ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան: Իրավաբան:
2009
Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան: Իրավաբանական գիտությունների թեկնածու:
Զինծառայություն
Տվյալներ չկա
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 5-րդ գումարում
2012-2017
06.05.2012-04.09.2015թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգով ՀՀԿ): Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ:
Լիազորությունների դադարման հիմքը
04.09.2015 – պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում կամ առեւտրային կազմակերպությունում նշանակվել (ընտրվել) է պաշտոնում («Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի «գ.1» կետ)
ԱԺ 6-րդ գումարում
2017-2018
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով: 2017թ. մայիսի 19-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ: 24.05.2017 Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 18.09.2018 Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամ:
Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Առաջին կարգի մասնագետ
2003-2006
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժին:
Առաջատար մասնագետ
2006-2007
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժին:
Իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի տեղակալ
2007-2008
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի տեղակալ:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական
19.05.2008-30.09.2008
ՀՀ նախագահի աշխատակազմ
ԱԺ նախագահի խորհրդական
2008-2011
ՀՀ Ազգային Ժողով
Նախարար
04.09.2015
Նշանակվել ՀՀ արդարադատության նախարար:
Նախարար
27.09.2016
Վերանշանակվել է ՀՀ արդարադատության նախարար:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Դասախոս
2007
ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս է:
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
2016-2019
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է:
Պարգևներ
Պարգևատրվել է ԱՊՀ ՄԽՎ պատվոգրով, «ԵԿՄ. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով, «Մխիթար Գոշ» մեդալով (2016թ.):
Կոչումներ
Իրավաբանական գիտությունների թեկնածու