Ծննդյան օր
26.08.1963
Ծննդավայր
Հայաստան
Լոռու մարզ
Վանաձոր
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Կրթություն
1984
Ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Մաթեմատիկոս:
1988
Ավարտել է ՀՀ ԳԱԱ հաշվողական կենտրոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ:
Զինծառայություն
Տվյալներ չկա
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 6-րդ գումարում
2017-2018
ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով: Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության անդամ է: 18.05.2017 – 04.05.2018 «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ: 04.05.2018 «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար: 24.05.2017 – 20.06.2017 Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 20.06.2017 – 15.05.2018 Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 15.05.2018 – 31.05.2018 Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 31.05.2018
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Նպաստների բաժնի վարիչ
1993-2000
ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության Վանաձորի տարածքային բաժին:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Գիտաշխատող
1988-1992
ՀՀ ԳԱԱ հաշվողական կենտրոն:
Ինֆորմատիկայի ու տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների ու մոդելավորման ամբիոնի դոցենտ:
1992-ից
Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Վանաձորի պետական համալսարան):
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
1997-ից
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Վանաձորի մասնաճյուղի քարտուղար, ապա՝ փոխնախագահ, նախագահ:
2004
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Վանաձորի մասնաճյուղին կից Կանանց լիդերության բարձրագույն դպրոցի ղեկավար:
2005
Քաղաքացիական նախաձեռնությունների Լոռու մարզային կենտրոնների ղեկավար:
2006
ՀՅԴ կուսակցության անդամ է:
2016-2017
Վանաձորի ավագանու անդամ:
Երկու ուսումնական ձեռնարկի, մասնագիտական 30 հոդվածի հեղինակ է:
Պարգևներ
Պարգևատրվել է ԱԺ պատվոգրով (2017թ.):
Կոչումներ
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ