Ծննդյան օր
25.07.1975
Ծննդավայր
Հայաստան
Երևան
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Կրթություն
1998
Ավարտել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը՝ բուժական գործ մասնագիտությամբ:
2000
Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան՝ դատական բժշկություն մասնագիտությամբ: Բժշկակական գիտությունների թեկնածու: Պահեստազորի սպա, փոխգնդապետ:
Մասնացել է մի շարք դասընթացների և ծրագրերի՝ Aix Marseille II համալսարանի կրթաթոշակային ծրագիր. կլինիկական օրդինատուրա՝ դատական բժշկություն (1999-2000թթ., Ֆրանսիա): ԵԽ-ին առընթեր քաղաքական հետազոտությունների դպրոց (2005թ., Մոսկվա), «Գլոբալ գործընթացների կառավարում» (2007թ., Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ):
Զինծառայություն
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 3-րդ գումարում
2003-2007
2005-2007թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ:
ԱԺ 4-րդ գումարում
2007-2012
19.06.2007-12.05.2009թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ), ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 08.09.2008-12.05.2009թթ.՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խբմակցության անդամ:
ԱԺ 6-րդ գումարում
2017-2018
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով: 18.05.2017 «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: 20.05.2017 Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
ՀՀ կրթության և գիտության նախարար
2009-2016
ՀՀ կառավարություն:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Ավագ լաբորանտ
1999-2000
ԵՊԲՀ դատական բժշկության ամբիոն:
Ռեկտորի օգնական
2002-2005
ԵՊԲՀ
Կենսաքիմիայի ամբիոնի ասիստենտ
2003-2006
ԵՊԲՀ
Ռեկտորի խորհրդական հասարակական կարգով
2005-2006
ԵՊԲՀ
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
1999-2003
ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ:
2003-2005
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ:
Պարգևներ
Պարգևատրվել է «Մովսես Խորենացի», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Վաչագան Բարեպաշտ» (ԼՂՀ), «Ակադեմիական արմավենի» (Ֆրանսիա), «Գարեգին Նժդեհ» (ՊՆ), «Մարշալ Բաղրամյան» (ՊՆ), ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության ոսկե, Երևանի քաղաքապետի ոսկե, «Համագործակցության համար» (ՀՀ ոստիկանություն), «Օրենքի պատվար» (ՀՀ ոստիկանություն) մեդալներով: Արժանացել է Ռումինիայի ԱԳՆ պատվավոր մրցանակին:
Կոչումներ
Բժշկակական գիտությունների թեկնածու:
Պահեստազորի սպա, փոխգնդապետ: