Ծննդյան օր
26.08.1975
Ծննդավայր
Հայաստան
Երևան
Ընտանիք
Ունի երկու զավակ:
Կրթություն
1990-1991
Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կենտրոնական կոմիտեի օդադեսանտային դպրոցի սան:
1997
Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան:
2000
ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրան: Քաղաքական գիտությունների թեկնածու:
Զինծառայություն
1997-1999
ՀՀ Զինված ուժեր: Պահեստազորի կապիտան:
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 6-րդ գումարում
2017-2018
ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով: Անկուսակցական է: 18.05.2017 «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: 24.05.2017 Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Համահեղինակ և հաղորդավար
1991
Հայաստանի ազգային հեռուստաընկերության «Գործ» հաղորդաշարի համահեղինակ և հաղորդավար:
ՀՀ ՊՆ քարոզչության և հասարակայնության հետ կապերի մասնագետ, ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի հաղորդավար:
2000-2010
ՀՀ ՊՆ քարոզչության և հասարակայնության հետ կապերի բաժին:
ՀՀ ՊՆ քարոզչության և հասարակայնության հետ կապերի մասնագետ:
2000-2010
ՀՀ ՊՆ քարոզչության և հասարակայնության հետ կապերի բաժին:
Հաղորդավար
2000-2010
ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշար:
Հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական, ապա՝ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավար:
2003-2004
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական, ապա՝ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավար:
Խորհրդական
2010-2011
ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ:
Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրեն
2015-2016
Հայաստանի Հանրային ռադիո:
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար
20132015
ՀՀ նախագահի աշխատակազմ:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Տնօրեն
2011- 2013
«ԱրմՌադիո FM 107» ռադիոկայան:
Գլխավոր տնօրենի տեղակալ
20122013
«ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»:
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Դասախոս
2001-2010
Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան:
Դասախոս
2007-2008
Հայաստանի ֆրանսիական համալսարաններում:
Ամբիոնի ղեկավար
2011-2013
Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի «Տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոն»-ը (ամբիոնը):
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
Արցախյան ազատամարտի մասնակից է: Իր հրամանատարությամբ գործող ուսանողական ջոկատով մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի գյուղերի դպրոցների վերականգնմանը, դասավանդել Մեծ Շեն գյուղի դպրոցում:
«Նոր հայեր (Новые армяне)» ՈՒՀԱ-ի թիմի հիմնադիրներից է, եղել է թիմի ավագ (մինչև 1997թ.):
Մի շարք գիտական հոդվածների, ուսումնական ծրագրերի հեղինակ և համահեղինակ է:
2003-ից
«Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի» համահիմնադիր և փոխնախագահ:
Պարգևներ
Պարգևատրվել է «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, ՀՀ ԱԺ պատվո և «Գարեգին Նժդեհ» մեդալներով:
Կոչումներ
Պահեստազորի կապիտան: