Արման Շամիրի Բաբաջանյան

  • 393

Ծննդյան օր

15.07.1976

Ծննդավայր

Հայաստան

Երևան

Ընտանիք

Ամուսնացած չէ:

Կրթություն

1993-1995

Սովորել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հոգևոր ակադեմիայում:

1995

Ավարտել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը:

1998

Ավարտել է Վազգենյան հոգևոր դպրանոց և Էջմիածնի Գևորգյան ճեմարանը:

2001

Ավարտել է Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, էկոնոմիկայի և իրավունքի ինստիտուտը: Իրավագետ:

2004

Ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (ԱՄՆ) արտաքին հարաբերությունների ֆակուլտետը: Միջազգայնագետ (մագիստրոսական աստիճան):

2005

Ավարտել է Ջորջթաունի համալսարանի (ԱՄՆ) Security Studies (SSP) դպրոցը: Կոնֆլիկտաբանության մագիստրոս:

Զինծառայություն

Տվյալներ չկան

Խորհրդարանական գործունեություն

ԱԺ 7-րդ գումարում

2018

ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ է:  

Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում

1989

Ընտրվել է Արարատյան հայրապետական թեմի Հայ եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ:

Պարբերականի խմբագիր

1990-1993

Եղել է Արարատյան հայրապետական թեմի Հայ եկեղեցու երիտասարդաց միության «Հայորդի» պարբերականի խմբագիր:

Զբաղվածություն մասնավոր հատվածում

Հիմնադիր խմբագիր

2003-ից

«Ժամանակ» (Լոս Անջելես), 2006 թվականից՝ «Ժամանակ Երևան», ապա «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր խմբագիր:

Հաղորդաժամի հեղինակ

2004-2006

AMGA հեռուստաընկերության (ԱՄՆ) «Realpolitik»:

Հիմնադիր խմբագիր

2010-2019

«www.1in.am. Առաջին լրատվական» կայքէջի հիմնադիր խմբագիր:

Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում

Տվյալներ չկան

Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում

Տվյալներ չկան

Հասարակական-քաղաքական գործունեություն

1998

նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանին սատարող երիտասարդական կազմակերպությունների  համակարգող:

2003

ՀՀ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի պատասխանատու Լոս Անջելեսում:

«Անստվեր լույսի ջերմությունը». Նարեկը որպես քավարան» (1994թ., Վենետիկ), «Արյունոտ տասնամյակ» (2008թ.) գրքերի հեղինակ է:

Պարգևներ

Տվյալներ չկան

Կոչումներ

Տվյալներ չկան