Արկադի Սանասարի Խաչատրյան

  • 687

Ծննդյան օր

29.01.1975

Ծննդավայր

Հայաստան

Լոռու մարզ

Վանաձոր

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Կրթություն

1997

Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Տնտեսագետ-մաթեմատիկոս:

1997-2000

1997թ. ընդունվել է Կառավարման պետական համալսարանի (Մոսկվա) ֆինանսական մենեջմենթի ինստիտուտի ասպիրանտուրան, այնուհետև տեղափոխվել և 2000թ. ավարտել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀ ՖԷՆ ՏՀԻ) ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու:

2005

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը: Իրավագետ:

2004-2007

2004թ. ընդունվել է ՀՀ ՖԷՆ ՏՀԻ դոկտորանտուրան, ապա տեղափոխվել և 2007թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի դոկտորանտուրան:

2009

Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցը («բանակցությունների վարում»):

Վերապատրաստվել և կրթական ծրագրերի շրջանակներում ավարտել է Ուկրաինայի նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիան (2000թ.), Վիեննայի միավորված ինստիտուտը (JVI) (1999թ. և 2004թ.), Բիրմինգհեմի համալսարանի կառավարման ինստիտուտը (2005թ.):

Զինծառայություն

Տվյալներ չկա

Խորհրդարանական գործունեություն

ԱԺ 7-րդ գումարում

2018

ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում

Ապահովագրական տեսչության-գլխավոր վարչության պետ:

1998-2003

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ապահովագրական տեսչության առաջատար մասնագետ, բաժնի պետ, ապահովագրական տեսչության պետի տեղակալ- վարչության պետ, ապահովագրական տեսչության-գլխավոր վարչության պետ: «Ապահովագրողների ասոցիացիա» իրավաբանական անձանց միության տնօրեն:

ՀՀ նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետ:

2003-2015

ՀՀ նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետի տեղակալ, փորձագիտական-վերլուծական վարչության պետի տեղակալ, փորձագիտական-վերլուծական վարչության պետ:

Խորհրդի անդամ

2015-2018

ՀՀ կենտրոնական բանկ:

ՀՀ ԿԲ նախագահի խորհրդական

2018-2019

ՀՀ Կենտրոնական բանկ:

Զբաղվածություն մասնավոր հատվածում

Ֆինանսական մենեջեր:

1997-1998

«Օնիքս» ՓԲԸ (Մոսկվա) ֆինանսական մենեջեր, «Ադիքս» ֆինանսական ընկերություն» ՓԲԸ (Մոսկվա) բրոքեր:

Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում

Դասախոս

2012-ից

ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոն:

Դասախոս

2018-ից

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոն:

Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն

2008-2011

ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի քարտուղար:

2008-2011

ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի քարտուղար:

2011-2013

ՀՀ և ԵՄ միջև ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների՝ տնտեսական, ֆինանսական և ոլորտային համագործակցության հարցերի խմբի, ինչպես նաև խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու հարցերի խմբի անդամ:

2011-2016

«ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ, «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ բաժնետերերի ժողովի և խորհրդի անդամ:

2015-2016

Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:

Գիտական մի շարք հոդվածների հեղինակ է:

2011-2018

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հանրապետության նախագահի կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի անդամ

2016-2018

ՀՀ կառավարության մշտապես գործող ֆինանսատնտեսական, սոցիալական, պետաիրավական, տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեներում ՀՀ ԿԲ ներկայացուցիչ:

2016-2019

«Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Պարգևներ

Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով (2013թ.):

ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդական է (2012թ.):

Կոչումներ

Գիտության թեկնածու: Դոկտոր: