Ծննդյան օր
20.08.1966
Ծննդավայր
Հայաստան
Արմավիրի մարզ
Էջմիածին
Ընտանիք
Ամուսնացած է, ունի չորս զավակ:
Կրթություն
1997
Ավարտել է Արցախի պետական համալսարանի մանկավարժության և սպորտի ֆակուլտետը: Նախնական ռազմական պատրաստականության և մարմնակրթության ուսուցիչ:
2006
Տերնոպոլի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսություն և ձեռներեցություն ֆակուլտետը: Աուդիտոր: Զբաղվել է բռնցքամարտով, բռնցքամարտի հանրապետական կարգի մրցավար է:
Զինծառայություն
1985-1987
ԽՍՀՄ Զինված ուժեր
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 3-րդ գումարում
2003-2007
2004-2007թթ`. Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 27 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանություն, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում և պատգամավորական խմբում չի ընդգրկվել:
ԱԺ 4-րդ գումարում
2007-2012
Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:
ԱԺ 5-րդ գումարում
2012-2017
Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ է: 31.05.2012 «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ: 11.06.2012 Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
1992-2004
ՀՀ զինված ուժերում զբաղեցրել է տարբեր պաշտոններ. 5-րդ բրիգադի կազմում եղել է գումարտակի, զորամասի հրամանատար:
Գումարտակի հրամանատար և գնդի հրամանատարի տեղակալ
1995-1997
Երասխավանի Արարատ 83-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար և գնդի հրամանատարի տեղակալ:
Ավագ սպա
2000-2004
ՀՀ պաշտպանության նախարարի աշխատակազմի վերլուծական բաժնի ավագ սպա:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
1989-1994
Մասնակցել է Արցախյան ազատամարտին:
Պարգևներ
Պարգևատրվել է «Արիության» մեդալով (1994թ., ՀՀ), «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (1996թ., ԼՂՀ), «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի իրավաբանական ծառայություն» պատվանշանով (2003թ., ՌԴ ՊՆ):
Կոչումներ
Տվյալներ չկա