Արաիկ Ռաֆայելի Հովհաննիսյան

  • 418

Ծննդյան օր

23.11.1964

Ծննդավայր

Հայաստան

Երևան

Ընտանիք

Տվյալներ չկա

Կրթություն

1986

Ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը, 1984թ.՝ հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը: Էլեկտրոնային տեխնիկայի ճարտարագետ: Դասախոս-միջազգայնագետ:

Զինծառայություն

Տվյալներ չկա

Խորհրդարանական գործունեություն

ԱԺ 4-րդ գումարում

2007-2012

ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ:

ԱԺ 5-րդ գումարում

2012-2017

ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ:

ԱԺ 6-րդ գումարում

2017-2018

ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ է: 18.05.2017 «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: 24.05.2017 – 31.05.2017 Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: 18.05.2017
Ազգային ժողովի վեցերորդ գումարման հաշվիչ հանձնախումբի անդամ:

Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում

Ճարտարագետ, առաջատար մասնագետ, ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար

1986-1994

«Անի» ԳԱՄ:

Քաղ. ծառայության առաջին կարգի մասնագետ, գլխավոր մասնագետ

1994-2001

Երևանի քաղաքապետարան:

Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն

1996, 1999, 2002 և 2005

Ընտրվել է Երևանի Շենգավիթ համայնքի ավագանու անդամ:

1999-2008

Եղել է Եվրամիության, ԱՄՆ ՄԶԳ, գերմանական GTZ, URBAN, RTI և այլ միջազգային կազմակերպությունների ծրագրերի ղեկավար, դասախոս, խորհրդատու:

2001

Մասնակցել է «Հակամարտությունների կարգավորման և խաղաղության հաստատման, Ժողովրդավարական առաջնորդության զարգացման» ծրագրին (Քեմբրիջ), ՀՀ նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին:

2005

ՀՀ ԱԺ եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին:

2000-ից

Հայաստանի ավագանիների ասոցիացիայի նախագահն է:

2002

«Ավագանի+» թերթի խմբագրական խորհրդի նախագահ:

2003

Ընդգրկվել է Եվրոպայի խորհրդի ուսումնական ծրագրերի պլանավորման և անցկացման աշխատանքային խմբում:

2004

Ընտրվել է «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ» համաշխարհային կազմակերպության Համաշխարհային խորհրդի և գործադիր կոմիտեի անդամ:

2006

Ընտրվել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի շահառուների խորհրդի անդամ, 2007թ.` նաև կառավարման խորհրդի անդամ:

Հեղինակ է մի շարք հոդվածների, համահեղինակ` ուսումնական ձեռնարկների և ուղեցույցների:

Պարգևներ

Պարգևատրվել է Շենգավիթ համայնքի «Գարեգին Նժդեհ» ոսկե հուշամեդալով (2006թ.), ՀՀ Ազգային ժողովի պատվո (2011թ.), «ԱՊՀ ՄԽՎ. 20 տարի» հոբելյանական (2015թ.) մեդալներով և ԱՊՀ ՄԽՎ պատվոգրով (2015թ.): Շենգավիթ համայնքի պատվավոր քաղաքացի է:

Կոչումներ

Տվյալներ չկա