Ծննդյան օր
19.03.1962
Ծննդավայր
Հայաստան
Արմավիրի մարզ
Արմավիր
Ընտանիք
Ամուսնացած է, ունի մեկ զավակ:
Կրթություն
1981-1986
Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմություն և իրավունք բաժինը: Մանկավարժ:
Զինծառայություն
Տվյալներ չկան
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 5-րդ գումարում
2012-2017
ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:
ԱԺ 6-րդ գումարում
2017-2018
ԱԺ պատգամավոր (թիվ 6 ընտրատարածքը, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Ծառուկյան» խմբակցության անդամ:
ԱԺ 7-րդ գումարում
2018
ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: 24.05.2017 – 01.06.2017 Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով:
01.06.2017 Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով: 18.05.2017
Ազգային ժողովի վեցերորդ գումարման հաշվիչ հանձնախումբ (Քարտուղար):
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Բանվոր
1986-1988
Արմավիրի կենցաղ-սպասարկման կոմբինատ:
Քաղաքային խորհրդի պատգամավոր
1990
Ընտրվել է Ժողովրդական պատգամավորների առաջին գումարման Հոկտեմբերյանի քաղաքային խորհրդի պատգամավոր:
Քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի պատասխանատու քարտուղար
1991-1995
Հոկտեմբերյանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի պատասխանատու քարտուղար:
ՔԽԳԿ պատասխանատու քարտուղար
1995-1996
Հոկտեմբերյանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ:
Մարզպետի խորհրդական
1996-1998
Արմավիրի մարզպետարան:
Վարչության պետ:
1998-1999
Արմավիրի մարզպետարանի տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների մարզային ծառայությունների համակարգման վարչություն:
Մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ
1996-1999
Արմավիրի մարզային ընտրական հանձնաժողով:
Մարզպետի տեղակալ
2008-2012
Արմավիրի մարզպետարան:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Տնօրենի տեղակալ, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
2004-2006
«Իռամեն» ՓԲԸ:
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
ՈՒսուցիչ
1979-1981
Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղի միջնակարգ դպրոց:
Կազմակերպիչ
1988-1990
Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղի միջնակարգ դպրոց:
ՈՒսուցիչ:
1990-1991
Հոկտեմբերյանի թիվ 10 միջնակարգ դպրոց:
ՈՒսուցիչ:
1990-1991
Հոկտեմբերյանի թիվ 10 միջնակարգ դպրոց:
Հասարակական-քաղաքական գործունեություն
Ղարաբաղյան շարժման մասնակից է (աջակցել է կամավորական ջոկատների կազմավորման և նյութատեխնիկական ապահովման գործընթացին):
Պարգևներ
Պարգևատրվել «Պետական սահմանի պահպանությանը գործուն աջակցության համար» պատվոգրով (1997թ., ՌԴ դաշնային սահմանապահ ծառայություն):
Կոչումներ
Տվյալներ չկան