Ծննդյան օր
05.01.1980
Ծննդավայր
Հայաստան
Երևան
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Կրթություն
2000
Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան:
2015
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ:
2008
Մասնակցել է European Education & Research Center ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին:
Զինծառայություն
2000-2002
ՀՀ Զինված ուժեր
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 6-րդ գումարում
2017-2018
ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ: 18.09.2018 Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամ է:
ԱԺ 7-րդ գումարում
2018
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ է:
2019թ. հունվարի 15-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար
2002-2003
Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Մարդկային ռեսուրսների կառավարիչ
2003-2004
«Կոնվերս» բանկ:
Հիմնադիր-սեփականատեր
2004-2010
«Սիցիլիա» բաց մաֆիա ակումբի հիմնադիր-սեփականատեր:
Ռադիոնախագծերի հեղինակ և վարող
2006-2007
«Սիթի FM» ռադիոկայանի «Ֆելիչիտա» և «Չի կարող պատահել» ռադիոնախագծերի հեղինակ և վարող:
Տնօրեն-պրոդյուսեր, հաղորդավար, դերասան, պրոդյուսեր
2007-2012
Եղել է երաժշտական պրոդյուսեր, «TV5» հեռուստաընկերությունում աշխատել է սերիալի տնօրեն-պրոդյուսեր, հաղորդավար, «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում՝ հաղորդավար, «Արմենիա» հեռուստաընկերությունում՝ դերասան: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, «ԱլաԲալաՆիցա» գեղարվեստական ֆիլմի գծային պրոդյուսեր:
Ներկայացման տնօրեն
2011
«No comment» ներկայացում:
Ամսագրի գլխավոր խմբագիր
2012-2018
«Արարատ» ամսագիր:
Կայքի և ամսագրի գլխավոր խմբագիր
2013-2018
Իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք և «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
2011
«Բարև Երևան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երևանի ավագանու ընտրություններին:
2013
Տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:
2013-2015
Եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ:
2015
Ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:
2017-2018
Երևանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):
Հրապարակախոսական մի շարք հոդվածների հեղինակ է:
Պարգևներ
Տվյալներ չկա
Կոչումներ
Տվյալներ չկա