Ծննդյան օր
15.11.1957
Ծննդավայր
Հայաստան
Երևան
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Կրթություն
1975-1976
Սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում:
1991
Ավարտել է Երևանի առևտրատնտեսագիտական տեխնիկումը` առևտրի կազմակերպում և ղեկավարում մասնագիտությամբ:
1997
Ավարտել է Վարդանանց համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան:
2008
Ավարտել է Մոսկվայի բիզնեսի և իրավունքի ինստիտուտը: Տնտեսագետ:
Զինծառայություն
1976-1978
ԽՍՀՄ Զինված ուժեր
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 3-րդ գումարում
2003-2007
ԱԺ պատգամավոր /համամասնական ընտրակարգ,ՀՀԿ/: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:
ԱԺ 5-րդ գումարում
2012-2017
ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: 31.05.2012 «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ: 11.06.2012 – 03.02.2014 Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 03.02.2014 – 18.02.2014 Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: 18.02.2014
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Կոշկակար, պահեստապետ
1978-1982
Երևանի «Մասիս» արտադրական միավորման «Կոշիկի նորաձևության տուն» ֆաբրիկա:
Արտադրամասի պետի տեղակալ
1983
Երևանի նուրբ բրդյա գործվածքների կոմբինատ:
1983-1989
Երևանի «Գործվածքհագուստկոշիկառ» համակարգի տարբեր խանութներում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ:
Տնօրեն
1989-1991
«Հագուստի տուն» հանրախանութ:
1991-2003
Հայկոոպի Երևանի միջշրջանային ունիվերսալ մանրամեծածախ բազայի փոխտնօրեն, տնօրեն, ապա` գլխավոր տնօրեն:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
2007-2010
ՀՀ առողջապահության նախարարություն:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Տնօրենների խորհրդի նախագահ
2011-2012
Երևանի քաղաքային ունիվերսալ բազա:
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
Պարգևներ
Տվյալներ չկա
Կոչումներ
Տվյալներ չկա