Ծննդյան օր
18.05.1977
Ծննդավայր
Հայաստան
Սյունիքի մարզ
Քաջարան
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Կրթություն
1994-1999
Սովորել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտում և ստացել է տնտեսագետի որակավորում:
1999
Ընդունվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան:2003թ. պաշտպանել է գիտական թեզ և ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Զինծառայություն
Տվյալներ չկա:
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 3-րդ գումարում
2003-2007
2004-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 52 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում և պատգամավորական խմբում չի ընդգրկվել:
ԱԺ 4-րդ գումարում
2007-2012
Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 38 ընտրատարածք): 19.06.2007-07.05.2008թթ.` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 07.05.2008-05.02.2010թթ.` մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 05.02.2010-31.05.2012թթ.` տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
ԱԺ 5-րդ գումարում
2012-2017
Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 38 ընտրատարածքից: Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ է: 31.05.2012 – 11.07.2013 «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ: 11.06.2012 – 11.07.2013 Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
Լիազորությունների դադարման հիմքերը:
11.07.2013 – պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում կամ առեւտրային կազմակերպությունում նշանակվել (ընտրվել) է պաշտոնում («Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի «գ.1» կետ)
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Բաժնի պետ
2000-2002
Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության մոնիտորինգի և աուդիտի վարչության մոնիտորինգի բաժնի պետ:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Խորհրդի նախագահ
1999
«ԱՎՍԱՓ» ՍՊԸ:
Գործադիր տնօրեն
2003-2004
«Զանգեզուր Մայնինգ» ընկերություն:
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
Պարգևներ
Տվյալներ չկա:
Կոչումներ
Տնտեսագիտական գիտությունների թեկնածու: