Սամվել Միսակի Բալասանյան

  • 354

Ծննդյան օր

12.10.1954

Ծննդավայր

Հայաստան

Շիրակի մարզ

Գյումրի

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Կրթություն

1976

Ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը:

1983

Ավարտել է Մոսկվայի սննդի արդյունաբերության ինստիտուտը: Մանկավարժ-մաթեմատիկոս: Սննդի տեխնոլոգ:

Զինծառայություն

1976-1977

ԽՍՀՄ Զինված ուժեր

Խորհրդարանական գործունեություն

ԱԺ 2-րդ գումարում

1999-2003

Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 63 ընտրատարածք): Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի, ապա արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Կայունություն», ապա Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում պատգամավորական խմբի անդամ:

ԱԺ 3-րդ գումարում

2003-2007

Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 49 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայխնայբանկում» ավանդադրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու և փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ: ՕԵ խմբակցության ղեկավար:

ԱԺ 4-րդ գումարում

2007-2012

Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 35 ընտրատարածք): 19.06.2007-07.10.2010թթ.` Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ,  08.09.2008-15.09.2009թթ.` 2008 թվականի մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ: 07.10.2010-31.05.2012թթ.` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ

ԱԺ 5-րդ գումարում

2012-2017

Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 35 ընտրատարածքից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ադամ է: 31.05.2012 – 18.09.2012 «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ: 31.05.2012 – 18.09.2012 Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Լիազորությունների դադարման հիմքը:
18.09.2012 – պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում կամ առեւտրային կազմակերպությունում նշանակվել (ընտրվել) է պաշտոնում («Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի «գ.1» կետ)

Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում

Բանվոր

1977

Լենինականի գարեջրի գործարան:

Տեխնոլոգ

1978

Լենինականի հրուշակեղենի ֆաբրիկա:

Զբաղվածություն մասնավոր հատվածում

Տնօրեն

1992-1999

Գարեջրի գործարան:

Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ:

Պարգևներ

2005թ. պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով:

Կոչումներ

Տվյալներ չկա: