Ծննդյան օր
24.01.1958
Ծննդավայր
Հայաստան
Արարատի մարզ
Մխչյան
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երեք զավակ և յոթ թոռնիկ:
Կրթություն
Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
Զինծառայություն
Ծառայել է խորհրդային բանակում:
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 1-ին գումարում
1995-1999
ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Անկուսակցական է:
ԱԺ 4-րդ գումարում
2007-2012
2008թ. սեպտեմբերի 29-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի նախագահ: Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ է: 05.09.2008 «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ:
2011թ. նոյեմբերի 21-ին` հրաժարականի իր դիմումի համաձայն, Ազգային ժողովի նախագահի լիազորությունները դադարել են:
ԱԺ 5-րդ գումարում
2012-2017
Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ է: 31.05.2012 – 14.04.2014 «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ: 2012թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ:
14.04.2014 – պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում կամ առեւտրային կազմակերպությունում նշանակվել (ընտրվել) է պաշտոնում («Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի «գ.1» կետ)
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
1995-1996
Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ:
1996-1998
Արտաշատի քաղաքապետ:
1998-2000
ՀՀ Արարատի մարզի մարզպետ:
2000-2001
ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար:
2001-2002
ՀՀ տարածքային կառավարման նախարար:
2002-2005
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար:
2005-ից
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ է:
2005-2007
ՀՀ տարածքային կառավարման նախարար` համակարգող նախարարի գործառույթներով:
2007-2008
ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար:
2008
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:
2014-ից
2014թ. ապրիլի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչապետ:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Բաժնի պետ
1990-1991
Բուրաստանի կոնյակի գործարան:
Տնօրեն
1991-1995
Արտաշատի գինու-կոնյակի գործարան:
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է, նույն բուհի պատվավոր դոկտոր: Երևանի պետական համալսարանի խորհրդի անդամ է:
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահն է, գործադիր մարմնի և խորհրդի անդամ:
Պարգևներ
ՀՀ Նախագահի 2012թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, «Մարշալ Բաղրամյան» մեդալով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշամեդալով, Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալով, Թատերարվեստին մատուցած անգնահատելի ծառայությունների և Թատրոնի միջազգային օրվա առթիվ` Թատերական գործիչների միության Ոսկե մեդալով, Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար` «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման գործում կարևոր ներդրում ունենալու համար` ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության հուշանշանով:
Կոչումներ
Տվյալներ չկա: