Արա Սաենի Բաբլոյան

  • 649

Ծննդյան օր

05.05.1947

Ծննդավայր

Հայաստան

Երևան

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երկու զավակ և չորս թոռ:

Կրթություն

1971

Ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետը: Մանկաբույժ:

1971-1998

Մանկական վիրաբուժության, երիկամների և լյարդի փոխպատվաստման մասնագիտացnւմ և վերապատրաստումներ է անցել Ռուսաստանում, Բելգիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում:

Զինծառայություն

Տվյալներ չկա

Խորհրդարանական գործունեություն

ԱԺ 4-րդ գումարում

2007-2012

ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:

ԱԺ 5-րդ գումարում

2012-2017

ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ

ԱԺ 6-րդ գումարում

2017-2018

2017թ. ապրիլի 2-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով: 2017թ. մայիսի 18-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում

Բուժակ, բժիշկ

1970-1971

Երևանի թիվ 8 պոլիկլինիկայի ուրոլոգիական բաժին:

Մանկական վիրաբույժ և ուրոլոգ

1971-1972

Երևանի թիվ 8 պոլիկլինիկա:

Մանկական վիրաբույժ և ուրոլոգ

1972-1982

Երևանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոց:

ՈՒրոլոգիական բաժանմունքի վարիչ

1982-1990

Երևանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոց:

Հիմնադիր

1990

Հիմնադրել է «Ուրոնեֆրոլոգիայի և մանկական վիրաբուժության մասնագիտացված կենտրոն»-ը:

ՀՀ առողջապահության նախարար

1991-1997

ՀՀ կառավարություն

Գլխավոր տնօրեն

1997-2002

«Արաբկիր» մանկական բժշկական կենտրոն:,

Գործադիր տնօրեն

1999-2007

«Արաբկիր» մանկական բժշկական կենտրոն:,

Կառավարման խորհրդի նախագահ

2003-2007

«Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ:

Գիտական ղեկավար

2007

«Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար:

Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում

Դասախոս, պրոֆեսոր

1977-1997

ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր:

Ամբիոնի վարիչ

1997-ից

ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ:

Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն

2003-2005

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ:

2008-2012

ԱՀԿ գործադիր կոմիտեի անդամ:

2007-2015

Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահ, Եվրոպական մանկական ուրոլոգների միության անդամ, Շվեյցարիայի նեֆրոլոգների միության անդամ, Բելգիայի բժշկության թագավորական ակադեմիայի անդամ: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական վիրաբույժ:

3 գյուտի, 7 մենագրության, 215 գիտական հոդվածի հեղինակ է:

Պարգևներ

Պարգևատրվել է ԵՊԲՀ 70 և 75-ամյակի ոսկե մեդալներով (2000 և 2005թթ., ՀՀ ԿԳՆ), հայ-ֆրանսիական հարաբերությունների և մասնագիտական համագործակցության զարգացման համար «Ազգային արժանիքի ասպետ» շքանշանով («Officier de I’Ordre National Du Merite») (2005թ., Ֆրանսիայի Հանրապետություն), «Մխիթար Հերացի» (2007թ.), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012թ., ՊՆ), «Երախտագիտություն» (2013թ., ԼՂՀ) մեդալներով, «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանով (2014թ., Մայր աթոռ Ս. Էջմիածին), «Բժշկագիտության բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար» մրցանակով (2015թ., ՀՀ նախագահ), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով (2016թ.):

Կոչումներ

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: